Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ընդամենը 3 հիմնական բաղադրիչ: Աննկարագրելի համեղ կոկոսային թխվածքաբլիթներ

Կոկոսային թխվածքաբլիթներ
Այս բաղադրատոմսով ստացվում է 11 բլիթ:

Բաղադրիչներ

  • 2 հատ ձվի սպիտակուց
  • 60-70 գ շաքարավազ
  • 200 գ կոկոսի փաթիլներ
  • վանիլին (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

  • Սպիտակուցը հարիչի ցածր արագությամբ հարել:
  • Աստիճանաբար ավելացնել շաքարավազը՝ զուգահեռաբար հարելով: Ցանկության դեպքում ավելացնել վանիլին:
  • Այնուհետև հարիչի ողջ արագությամբ մոտ 5 րոպե հարել զանգվածը:
  • 2 մասով լցնել կոկոսի քերուկը և խառնել:
  • Ստացված զանգվածը պետք է փխրուն լինի, բայց միևնույն ժամանակ ձեռքով սեղմելիս այն պետք է պահի իր ձևը:
  • Թխվածքաբլիթները ձևավորել գդալով, ձևամանով կամ ինչպես հարմար կլինի: Բլիթները պետք է լավ խիտ ձևավորված լինեն:
  • Թխել  15-20 րոպե 160 ջերմաստիճանում:
  • Վերջում բլիթների վրա կարելի է շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ