Աղցաններ Բաղադրատոմսեր

Վառ և համեղ աղցան, որը տարբերվում է իր նրբությամբ

Ֆրանսիական աղցան

Բաղադրիչներ

  • 4 հատ ձու
  • 3 հատ գազար
  • 1 հատ սոխ
  • 1 հատ կանաչ խնձոր
  • 200 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ
  • սխտոր (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

  • Սոխը մանր կտրատել, վրան տաք ջուր լցնել և 3 րոպե այդպես թողնել:
  • Պանիրը և գազարը մանր քերիչով անցկացնել:
  • Ձուն խաշել և կրկին քերիչով անցկացնել:
  • Սոխի ջուրը քամել:
  • Խնձորի կեղևը հանել և մեծ քերիչով անցկացնել:
  • Աղցանը հավաքել հետևյալ հաջորդականությամբ. սոխ-մայոնեզ, խնձոր-մայոնեզ, ձու-մայոնեզ, գազար-մայոնեզ, պանիր:
  • Աղցանը ցանկության դեպքում համեմել աղով և սև պղպեղով, ձևավորել և մի քանի ժամ թողնել սառնարանում:
Բարի ախորժակ