Բաղադրատոմսեր Գլխավոր Սառը ուտեստներ

Դդմիկով նախուտեստ: Հիանալի այլընտրանք պարզապես տապակված դդմիկի փոխարեն

Դդմիկով նախուտեստ

Բաղադրիչներ

  • 2-3 հատ դդմիկ
  • 200 գ պանիր
  • 2 հատ գազար
  • 2 ճաշի գդալ մայոնեզ
  • 2-3 ատամիկ սխտոր
  • սամիթ
  • աղ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • ձեթ (տապակելուհամար)

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը շրջաններով կտրատել և տապակել:
  • Միջուկը պատրաստելու համար սամիթը մանր կտրատել, գազարը և պանիրը քերիչով անցկացնել: Այս ամենը խառնել, ավելացնել ճզմված սխտոր, մայոնեզ, աղ, սև և կարմիր պղպեղ:
  • Դդմիկի մեկ շերտի վրա միջուկից լցնել, և վրան մեկ այլ դդմիկ դնել:
Բարի ախորժակ