Բաղադրությունը
- 400 գ խոզապուխտ կամ երշիկ,
- 3 հատ վարունգ,
- 4 հատ ձու,
- 100 գ պանիր,
- 1-2 ատամիկ սխտոր,
- աղ,
- պղպեղ,
- մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Վարունգը մաքրել և կտրատել: Կտրատել նաև խոզապուխտը:
Պանիրը և ձուն քերիչով անցկացնել:
Միավորել բոլոր բաղադրիչները: Ավելացնել ճմզված սխտոր, աղ, պղպեղ, մայոնեզ և լավ խառնել:
Աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ