Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Յուրօրինակ ուտեստ: Հյութալի և նրբահամ ձուկ

Ձկով ուտեստ
Այս ուտեստի յուրօրինակ համային համադրությունները կզարմացնեն Ձեզ:

Բաղադրիչներ

  • 500-600 գ ձկան փափկամիս
  • 1 հատ սոխ
  • 300 գ շամպինիոն
  • 3-4 հատ ձու
  • 150 գ պանիր
  • 200 գ թթվասեր
  • աղ
  • սև պղպեղ
  • լիմոնի հյութ
  • 5-6 ճաշի գդալ ձեթ

Պատրաստման եղանակը

  • Ձուկը մասերի բաժանել, համեմել աղով, պղպեղով, լիմոնի հյութով:
  • Ձկան կտորները լցնել խորը ամանի մեջ, վրան 1-2 ճաշի գդալ ձեթ լցնել, խառնել և թողնել, որ կտորները մարինացվեն:
  • Ձուն խաշել, իսկ հետո քերիչով անցկացնել: Սոխը և սունկը կտրատել: Պանիրը քերիչով անցկացնել:
  • Սոխը տապակել, այնուհետև առանձին տապակել սունկը՝ համեմելով աղով և պղպեղով:
  • Ջերմակայուն ամանի հատակին ձեթ քսել, ամանի մեջ շարել ձկան կտորները, կտորների վրա լցնել սունկը, սոխը, ձուն  և պանիրը:
  • Ուտեստի վրա թթվասեր լցնել:
  • Եփել 20-25 րոպե 200oC-ում:
Բարի ախորժակ