Բաղադրությունը
- Խմոր
160 գ ալյուր,
230 գ շաքարավազ,
50 գ կակաո,
130 գ կարագ,
3 հատ ձու,
1/3-1/2 թեյի գդալ սոդա,
1 թեյի գդալ փխրեցուցիչ:
- Կրեմ
75 գ սպիտակաձավար (манная крупа),
500 մլ կաթ,
120 գ շաքարավազ,
200 գ կարագ,
1 հատ մեծ լիմոն:
- Ջնարակ (глазурь)
50 գ շոկոլադ,
30 գ կարագ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, կակաոն խառնել և մաղել:
Կարագը հալեցնել: Ձուն և շաքարավազը հարել, մաս-մաս ավելացնել կարագը և շարունակել հարել:
Դրանից հետո մաս-մաս ավելացնել ալյուրով զանգվածը և խառնել, մինչև միասեռ զանգված ստանալը:
Ստացվում է բավականին խիտ խմոր:
Ձևամանի (24 սմ) հատակին յուղաթուղթ փռել, իսկ կողքերին կարագ քսել, և ալյուր շաղ տալ:
Խմորը լցնել ձևամանի մեջ, տարածել և թխել 180 ջերմաստիճանում մոտ 40 րոպե:
Պատրաստի տորթը թողնել, որ հովանա, իսկ հետո բաժանել 2 հավասար մասի:
Կրեմը պատրաստելու համար լիմոնը դնել շատ տաք ջրի մեջ և այդպես թողնել որոշ ժամանակ:
Սպիտակաձավարը լցնել կաթի մեջ և եփել, մինչև լավ կխտանա: Եփվելուց հետո թողնել, որ հովանա:
Լիմոը հանել ջրից, չորացնել, և քերիչով անցկացնել կեղևի վերին շերտը, իսկ կեղևի մնացած շերտ մաքրել: Լիմոնի կտորների վրայի սպիտակ թաղանթը ևս հեռացնել, և կտորները էլեկտրական հարիչով (блендер) հարել՝ կամաց-կամաց ավելացնելով շաքարավազը, մինչև միասեռ զանգված ստանալը:
Այս զանգվածին ավելացնել հնդկաձավարը, լիմոնի ցեդրան և հարել:
Առանձին հարել կարագը, մաս-մաս ավելացնել մեր խառնուրդը և անընդհատ հարել:
Կրեմը հաստ շերտով քսել տորթի շերտի վրա, դնել մյուս շերտը, և տորթը 1-2 ժամ թողնել: սառնարանում:
Պատրաստել ջնարակը ու քսել տորթի վրա:
Տորթը մի քանի ժամ նորից թողնել, որ կրեմը և ջնարակը ներծծվեն:
Բարի ախորժակ