Կաղամբով կոտլետներ

40 минуты
Կաղամբով կոտլետները արագ են պատրաստվում, բայց շատ համեղ են և հագեցնող:
Բաղադրիչներ
- 700 գ կաղամբ
- 1 հատ սոխ
- 50 գ պանիր
- 1 հատ ձու
- 2 ճաշի գդալ ալյուր
- աղ
- սև պղպեղ
- ձեթ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մի քանի մասի բաժանել և 4-5 րոպե խաշել՝ ջուրը նախապես աղով համեմելով:

- Խաշված կաղամբի ավելորդ հեղուկը քամել:
- Կաղամբը թողնել, որ սառչի, իսկ հետո կտրատել:

- Սոխը մանր կտրատել և տապակել:

- Պանիրը քերիչով անցկացնել:
- Կաղամբը, սոխը և պանիրը խառնել, ավելացնել ձու, աղ, պղպեղ, ալյուր և կրկին խառնել:

- Զանգվածից կոտլետներ ձևավորել և ձեթով տապակել:

- Երբ կոտլետները 2 կողմից էլ տապակված կլինեն, թավան կափարիչով ծածկել, և կոտլետները 3-4 րոպե շոգեխաշել:

- Ցանկության դեպքում կոտլետները կարող եք մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ
