Սմբուկով ջեռեփուկ
1 ժամ
Այս սմբուկով և կարտոֆիլով ջեռեփուկը պատրաստելու համար շատ ջանք և ժամանակ հարկավոր չէ:
Բաղադրիչներ
- 4-5 հատ կարտոֆիլ
- 2-3 հատ սմբուկ
- սխտորի փոշի
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
- 1 հատ ձու
- 1 բաժակ սերուցք
- 100-150 գ պանիր
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը երկարավուն կտրատել, համեմել աղով և 15-20 րոպե թողնել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:
2 Կարտոֆիլի կեղևը մաքրել, և կարտոֆիլը երկարավուն կտրատել:
3 Ջերմակայուն ամանի հատակին ձեթ քսել, դրա մեջ լցնել կտրատված կարտոֆիլը և սմբուկը, համեմել աղով, սխտորի փոշով և պղպեղներով:
4 Ձուն և սերուցքը խառնել, ավելացնել ուտեստի վրա:
5 Ուտեստը եփել 25-30 րոպե 180oC-ում:
6 Երբ ուտեստը գրեթե պատրաստ կլինի, դրա վրա քերված պանիր շաղ տալ և կրկին դնել ջեռոցում, մինչև պանիրը կհալչի:
Բարի ախորժակ