Տաք նախուտեստ: Արագ պատրաստվում է, բայց ավելի արագ վերջանում

Բաղադրությունը

  • 300 սունկ (շամպինիոն),
  • 1 հատ սոխ,
  • 150 գ պանիր,
  • 1 հատ ձվի դեղնուց,
  • 1 ճաշի գդալ մայոնեզ,
  • աղ՝ ըստ ճաշակի,
  • 500 գ շերտավոր խմոր:

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատել և սոխարած պատրաստել: Մի փոքր տապակելուց հետո ավելացնել կտրատված սունկը, աղով համեմել, խառնել և տապակել:

Շերտավոր խմորը քառասկուսի բացել վրան մայոնեզ քսել՝ վերևի հատվածում մի փոքր տեղ թողնելով:

Այնուհետև խմորի վրա լցնել պանիրը, սունկը, գլանաձև փաթաթել և շրջաններով կտրել:

Թավայի մեջ յուղաթուղթ փռել, կտորները շարել և դրանց վրա ձվի դեղնուց քսել:

Եփել 200 ջերմաստիճանում 20-25 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում