Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ընդամենը 3 բաղադրիչ: Առանց շաքարավազի և ալյուրի թխվածքաբլիթներ

Բանանով թխվածքաբլիթներ
30 минуты
Եթե նախընտրում եք առողջ սնունդը, ապա այս թխվածքաբլիթները հենց Ձեզ համար են:

Բաղադրիչներ

  • 1 հատ բանան
  • 1 բաժակ վարսակի փաթիլներ
  • 50 գ չամիչ

Պատրաստման եղանակը

  • Բանանի կեղևը մաքրել, և բանանը կտորների բաժանել:
  • Ավելացնել վարսակի փաթիլները, չամիչը, և այս զանգվածը ձեռքով տրորել:
  • Զանգվածից բլիթներ ձևավորել և թխել 15-20 րոպե 180օC-ում:
Բարի ախորժակ