Հյութալի և թարմ աղցան: Պատրասվում է արագ և հեշտ

Բաղադրությունը

  • 3 հատ լոլիկ,
  • 3 հատ վարունգ,
  • 100 գ ընկույզ,
  • 4-5 ատամիկ սխտոր,
  • 1 հատ սոխ,
  • 3-4 ճաշի գդալ ձեթ,
  • 2 ճաշի գդալ քացախ (9%),
  • կանաչի,
  • աղ,
  • սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Լոլիկը, վարունգը, սոխը և կանաչին կտրատել, խառնել:

Ընկույզը լվանալ և թավայում չորացնել, հետո մանր-մանր կտրատել կամ ճզմել և ավելացնել բանջարեղենին:

Սխտորը ճզմել, վրան ավելացնել ձեթ, քացախ, աղ, սև պղպեղ, խառնել ամենը, ավելացնել մյուս բաղադրիչնեչի վրա:

Բոլոր բաղադրիչները լավ խառնել և մատուցել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում