Անչափ համեղ միջուկ սմբուկով նախուտեստը ավելի համեղ դարձնելու համար

Սմբուկով նախուտեստ
1 ժամ 15 րոպե
Ձեզ երևի կհետաքրքրի, թե ինչու ենք պատրաստման ընթացքում միմյանց խառնում ձուն և սմբուկը: Դրա շնորհիվ է, որ սմբուկը տապակելու ընացքում շատ ձեթ չի ներծծում:

Բաղադրիչներ

  • 2-3 հատ սմբուկ
  • 2 հատ ձու
  • 200 գ ընկույզ
  • ջուր
  • 100 գ մայոնեզ
  • 4-5 ատամիկ սխտոր
  • թարմ համեմ
  • 1/4 հատ սոխ
  • 2 ճաշի գդալ լիմոնի հյութ
  • 1 թեյի գդալ աղ
  • 1/2 թեյի գդալ խմելի-սունելի
  • 1/2 թեյի գդալ համեմի սերմ
  • ձեթ

Պատրաստման եղանակը

1 Սմբուկը շրջաններով կտրել: Ամանի մեջ 1 լ ջուր և 1 թեյի գդալ աղ լցնել: Սմբուկները լցնել այդ ամանի մեջ և 30 րոպե թողնել: Դրանից հետո ջուրը դատարկել, իսկ սմբուկի վրայից թղթե անձեռոցիկի միջոցով մաքրել ավելորդ խոնավությունը:
2 Սմբուկը և ձուն խառնել և 10-15 րոպե թողնել:
3 Ընկույզով միջուկը պատրաստելու համար բլենդերի մեջ լցնել 100 մլ ջուր, ավելացնել սոխ, թարմ համեմ, լիմոնի հյութ, սխտոր, մայոնեզ, ընկույզ, աղ, համեմունքներ և հարել: Պատրաստի միջուկը դնել սառնարանում, որպեսզի այն խտանա:
4 Սմբուկի կտրոները 2 կողմից տապակել, դնել թղթե անձեռոցիկի վրա:
5 Սմբուկի յուրաքանչյուր կտորի վրա միջուկ քսել, և կտորը մեջտեղից ծալել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում