Չեք էլ սպասի, որ այս բուլղարական չեբուրեկիները այսքան համեղ կստացվեն

Բուլղարական չեբուրեկիներ
Խրթխրթան մակերեսով և հյութալի միջուկով այս չեբուրեկիների կողքով անտարբեր անցնել չի լինի:

Բաղադրիչներ

Խմոր

  • 120 մլ տաք ջուր
  • 1 պտղունց աղ
  • 50 գ կարագ
  • 220 գ ալյուր

Միջուկ

  • 350 գ կաթնաշոռ (5-9%)
  • 0.5 թեյի գդալ աղ
  • սամիթ
  • մաղադանոս
  • կանաչ սոխ
  • ձեթ

Պատրաստման եղանակը

1 Փափուկ կարագի վրա տաք ջուր և աղ լցնել ու խառնել:
2 Ալյուրը մաղել, մաս-մաս լցնես այս զանգվածի վրա, և խմոր հունցել:
3 Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:
4 Խմորը սննդային տոպրակով ծածկել և 15-20 րոպե թողնել, որ հանգստանա:
5 Միջուկը պատրաստելու համար խառնել մանր կտրատված կանաչիները, կաթնաշոռը և աղը:
6 Խմորը բաժանել 6 մասի: Յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակել (2-3մմ հաստությամբ):
7 Շրջանի մի մասում միջուկից լցնել, իսկ մյուս մասով ծածկել միջուկը, և ծայրերը պատառաքաղի օգնությամբ ամրացնել:
8 Չեբուրեկիների վրա մի փոքր ալյուր շաղ տալ և տապակել (յուրաքանչյուր կողմը մոտ 2 րոպե) առատ ձեթի մեջ:
9 Պատրաստի չեբուրեկիները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում