Բաղադրությունը
- 3 հատ ձու,
- 1 պտղունց աղ,
- 1 ճաշի գդալ կաթ,
- 40 գ պինդ պանիր,
- 1 թեյի գդալ ձեթ:
Պատրաստման եղանակը
3 ձուն հարել 1 պտղունց աղի և կաթի հետ: Այնուհետև ավելացնել քերված պանիրը և խառնել:
Թավան տաքացնել և ձեթ քսել: Ձվով խառնուրդը գդալ-գդալ լցնել թավայի մեջ, մեկ կողմից տապակել և ռուլետի պես փաթաթել: (Առաջին շերտը այդպես ամբողությամբ փաթաթել, իսկ 2-րդ շերտից սկսած զանգվածը լցնելիս ամբողջական շրջան չի ստացվում, այլ ասես մեկ շերտը մյուսի շարունակությունը լինի):
Վերջում զարդարել կանաչիով:
Բարի ախորժակ