Բաղադրատոմսեր Թխվածքներ

Փխրուն թխվածքաբլիթներ, որոնք կգրավեն իրենց պարզությամբ

Փխրուն թխվածքաբլիթներ
1 час 15 минуты
Պատրաստե՛ք այս համեղ թխվածքաբլիթները: Պատրաստման ընթացքը միաժամանակ արագ է և հեշտ:

Բաղադրիչներ

  • 80 գ ձեթ
  • 90 մլ տաք ջուր
  • 1/4 թեյի գդալ աղ
  • 50 գ շաքարավազ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 270 գ ալյուր

Պատրաստման եղանակը

  • Մաղված ալյուրը, փխրեցուցիչ, աղը, շաքարավազը խառնել:
  • Ձեթի մեջ տաք ջուր լցնել և հարիչով կամ բլենդերով հարել այնքան ժամանակ, մինչև էմուլսիայի պես զանգված կստացվի:
  • Ձեթով զանգվածը լցնել ալյուրով զանգվածի մեջ, խառնել, և խմոր հունցել:
  • Պատրաստի խմորը ծածկել և մոտ 30 րոպե թողնել, որ հանգստանա:
  • Այնուհետև խմորը բաժանել 3 հավասար մասի: Յուրաքանչյուր մասը 5-6մմ հաստությամբ գրտնակել և բաժանել 8 կտորի:
  • Թխել մոտ 15 րոպե նախապես տաքացված ջեռոցում (200оC):
  • Ցանկության դեպքում, նախքան թխելը, բլիթների վրա կարող եք ձու քսե:լ
Բարի ախորժակ