Աղանդեր Բաղադրատոմսեր

Տնական կոնֆետների հիանալի բաղադրատոմս

Տնական կոնֆետներ
1 час
Խանութից կոնֆետներ գնելու փոխարեն դրանք պատրաստենք տանը:

Բաղադրիչներ

  • 120 գ շաքարավազ
  • 30 գ կարագ
  • 25 գ կակաո
  • 50 մլ կաթ
  • 180 գ ընկույզ կամ գետնանուշ
  • 200 գ կաթի փոշի

Լրացուցիչ

  • կոկոսի քերուկ
  • ընկույզ
  • շոկոլադ

Պատրաստման եղանակը

  • Շաքարավազը և կակաոն խառնել, ավելացնել 50 մլ կաթ ու կրկին խառնել:
  • Խառնուրդը եռացնել՝ անընդհատ խառնելով:
  • Ավելացնել կարագ ու շարունակել խառնել:
  • Այնուհետև խառնուրդը վերցնել գազօջախի վրայից, մեջը կաթի փոշի և մանրեցված գետնանուշ ավելացնել և խառնել:
  • Խառնուրդը մի փոքր թողնել, որ հովանա, իսկ հետո գնդիկներ ձևավորել:
  • Գնդիկները թաթախել մանրեցված ընկույզի, կոկոսի քերուկի կամ հալեցրած շոկոլադի մեջ:
  • Կոնֆետները 30 րոպե թողնել սառնարանում:
Բարի ախորժակ