Դդմիկով ձողիկներ

40 минуты
Անչափ համեղ նախուտեստ: Կտորները ներսից փափուկ են և հյութալի:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 200 գ թթվասեր
- 2-3 ատամիկ սխտոր
- 100 գ չորահաց
- 100 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
Սոուս
- 150 գ թթվասեր
- 2 ատամիկ սխտոր
- սամիթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը խորանարդաձև կտրատել:

- Սխտորը քերիչով անցկացնել, այն լցնել թթվասերի մեջ, ավելացնել աղ, պղպեղ և խառնել:
- Պանիրը քերիչով անցկացնել և խառնել չորահացի հետ:

- Դդմիկի կտրոները թաթախել նախ թթվասերով զանգվածի մեջ, ապա՝ չորահացով և պանրով: Կտորները դնել յուղաթերթով ծածկված թավայի մեջ:

- Եփել մոտ 25 րոպե 180-200°С-ում:

- Սոուսը պատրաստելու համար թթվասերը խառնել ճզմված սխտորի, մանր կտրատված սամիթի, աղի և պղպեղի հետ:
Բարի ախորժակ
