Բաղադրատոմսեր Թխվածքներ

Հրաշալի բուլկիներ, որոնց համից չեք կշտանա

Համեղ բուլկիներ
1 час
Այս բուլկիները համեղ են և հագեցնող: Պատրաստե՛ք և տեսե՛ք, թե ինչ ախորժելի տեսք ունեն:

Բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ թթվասեր (ոչ յուղոտ)
  • 6.5 ճաշի գդալ ձեթ
  • 2 հատ ձու
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 բաժակ ալյուր
  • 125 գ աղի պանիր կամ բրինզա պանիր
  • աղ
  • կանաչ սոխ
  • սամիթ
  • մաղադանոս
  • քունջութ

Պատրաստման եղանակը

  • Թթվասերը և ձեթը խառնել, ավելացնել 1 հատ ամբողջական ձու և 1 հատ ձվի սպիտակուց:
  • Այնուհետև ավելացնել շաքարավազը և խառնել:
  • Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ: Այնուհետև լցնել փխրեցուցիչը, և խմոր հունցել:
  • Ստացվում է փափուկ, ձեռքերին չկպչող խմոր:
  • Մոտ 5 րոպե խմորը դնել խորը ամանի մեջ և ծածկել սննդային տոպրակով:
  • Մանր կտրատված կանաչիները և քերիչով անցկացված պանիրը լցնել խմորի մեջ ու խառնել:
  • Խմորը մոտ 10 գնդիկների բաժանել, գնդիկների վրա դեղնուց քսել, և քունջութ շաղ տալ:
  • Թխել 20-30 րոպե 180օC-ում:
Բարի ախորժակ