Հավի մսով ջեռեփուկ
Կոտլետների փոխարեն կարող եք պատրաստել այս ուտեստը, որն ավելի արագ և հեշտ է:
Բաղադրիչներ
- 1 կգ հավի աղացած միս
- 1 հատ սոխ
- 2 ատամիկ սխտոր
- 4 ճաշի գդալ սպիտակաձավար (манная крупа)
- 150 մլ կաթ կամ ջուր
- 4 ճաշի գդալ կետչուպ
- 1 հատ ձու
- 1/4 թեյի գդալ չորացրած ռեհան
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանր կտրատել, սխտորը ճզմել կամ քերիչով անցկացնել:
2 Հավի աղացած մսի մեջ ավելացնել սոխը, սխտորը, սպիտակաձավարը, կաթը, 3 ճաշի գդալ կետչուպը, ձուն, ռեհանը, աղը, պղպեղը:
3 Ամբողջը լավ խառնել և 30 րոպե թողնել սառնարանում:
4 Զանգվածը լցնել ջերմակայուն ամանի մեջ կամ որևէ ձևամանի մեջ:
5 Եփել մոտ 40 րոպե 190օC-ում:
6 Այնուհետև ուտեստը հանել ջեռոցից, վրան կետչուպ քսել և 5 րոպե կրկին եփել 200-220օC-ում
7 Մատուցելիս վրան կտրատված կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ: