Բաղադրատոմսեր Թխվածքներ

Կաթնաշոռով բուլկիներ, որոնք կգրավեն իրենց փափկությամբ և համեղությամբ

Կաթնաշոռով բուլկիներ
1 час
Առանց խմորիչի այս բուլկիները շատ համեղ և փափուկ են ստացվում:

Բաղադրիչներ

  • 250 գ կաթնաշոռ
  • 120 գ շաքարավազ
  • 180-200 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 1 թեյի գդալ վանիլային շաքար
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  • 1 հատ ձուն հարել, հարված ձվի կեսից ավելը լցնել մեկ այլ ամանի մեջ:
  • Այդ ամանի մեջ լցնել կաթնաշոռը, շաքարավազը և խառնել:
  • Զանգվածի մեջ ավելացնել մաղված ալյուրի մի մասը, փխրեցուցիչը և խառնել:
  • Այնուհետև մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ զուգահեռաբար խառնելով այնքան ժամանակ, մինչև կստացվի ձեռքերին չկպչող խմոր:
  • Խմորը տրորել, բաժանել 8 մասի, և յուրաքանչյուր մասը հյուսելով ձևավորել:
  • Բուլկիները դնել յուղաթերթով ծածկված թավայի մեջ, դրանց վրա ձու քսել, և շաքարավազ շաղ տալ:
  • Թխել մոտ 20 րոպե 180օC-ում:
Բարի ախորժակ