Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Կարտոֆիլով լոշիկներ: Հասանելի բաղադրիչներով հագեցնող նախաճաշ

Կարտոֆիլով լոշիկներ
25 минуты
Այս լոշիկները հետաքրքիր տարբերակ են նախաճաշի համար:

Բաղադրիչներ

  • 3-4 հատ կարտոֆիլ
  • 4 հատ ձու
  • 100 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլի կեղևը մաքրել, խոշոր քերիչով անցկացնել: Քերված կարտոֆիլը համեմել աղով և խառնել:
  • Պանիրը քերիչով անցկացնել, իսկ ձուն հարել: Պանիրը լցնել ձվով զանգվածի մեջ և խառնել:
  • Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, այնուհետև լցնել քերված կարտոֆիլը և տապակել:
  • Երբ կարտոֆիլով շերտի մի կողմը տապակված կլինի, մեկ այլ ամանի օգնությամբ շերտը պտտել:
  • Կարտոֆիլով շերտի վրա լցնել ձվով և պանրով զանգվածը, հավասարաչափ տարածել:
  • Թավան կափարիչով ծածկել: Կրակը թուլացնել, և եփել մինչև պատրաստի լինելը:
  • Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ