Պանիր
Պատրաստեք համեղ պանիր Ձեր իսկ ձեռքերով: Կարող եք պատրաստել միանգամից մեծ չափաբաժնով:
Բաղադրիչներ
- 600 գր կաթնաշոռ (5%)
- 500 մլ կաթ
- 1 ճաշի գդալ կարագ
- 1–1.5 թեյի գդալ խոշոր աղ
- 1 թեյի գդալ սոդա
Պատրաստման եղանակը
1 Թավայի մեջ լցնել կաթնաշոռը և կաթը, եփել, մինչև շիճուկը իր գույնը փոխի:
2 Լավ քամել, ավելացնել կարագ, աղ, դնել գոլորշու վրա և բլենդերով հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
3 Ավելացնել սոդան և լավ հարել (պետք է դառնա մածուցիկ, ձգվող զանգված):
4 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, լցնել պանրային զանգվածը, հավասարեցնել:
5 Դնել սառնարանում 8–10 ժամ: Հանել, բաժանել կտորների, պահել սառնարանում սննդային տոպրակի մեջ:
Բարի ախորժակ