Նուտելլա
Պատրաստեք արագ՝ առանց ալյուրի և առանց եփելու:
Բաղադրիչներ
- 100 գր պնդուկ կամ գետնանուշ
- 65 գր կարագ
- 200 գր խտացրած կաթ
- 3–4 թեյի գդալ կակաո
Պատրաստման եղանակը
1 Պնդուկը կամ գետնանուշը մի փոքր տապակել չոր թավայի մեջ, բլենդերով մանրացնել, մինչև որ դառնա մածուցիկ զանգված:
2 Ավելացնել կարագ(սենյակային ջերմաստիճանի), խտացրած կաթ, կակաո և հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
Բարի ախորժակ