Թաց թխվածքաբլիթներ
Յուրահատուկ և շատ համեղ այս թխվածքաբլիթները կդառնան Ձեր ամենասիրելի բաղադրատոմսերից մեկը:
Բաղադրիչներ
- 100 գր կարագ (սենյակային ջերմաստիճանի)
- 100 մլ բուսական յուղ
- 100 գր շաքարավազ
- 1 հատ ձու
- 3 ճաշի գդալ կակաո
- 10 գր վանիլային շաքար
- 10 գր փխրեցուցիչ
- 400 գր ալյուր
- 1 պտղունց աղ
Օշարակ
- 200 մլ ջուր
- 200 գր շաքարավազ
Շոկոլադային ջնարակ
- 40–50 գր շոկոլադ
- 10–20 գր կարագ
Պատրաստման եղանակը
1 Կարագին ավելացնել բուսական յուղ, խառնել, ավելացնել ձու, շաքարավազ, վանիլային շաքար և աղ, հարել:
2 Մաղել ալյուրը, կակաոն, ավելացնել փխրեցուցիչ, և հունցել խմորը:
3 Խմորից գնդիկներ ձևավորել, շարել յուղաթերթի վրա, եփել ջեռոցում 180°C ջերմաստիճանում մոտ 25 րոպե: Եփելուց հետո անջատել ջեռոցը, և բլիթները թողել ջեռացում ևս մի քանի րոպե:
4 Օշարակի համար շաքարավազը և ջուրը խառնել, եռացնել 2–3 րոպե, հանել կրակի վրայից, թողնել, որ սառչի:
5 Թխվածքաբլիթները ընկղմել օշարակի մեջ 5–10 վայրկյան:
6 Ջնարակի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա, խառնել և լցնել թխվածքաբլիթների վրա:
Բարի ախորժակ