Յուրահատուկ տարբերակ բրնձով ուտեստ պատրաստելու համար

Բրնձով ուտեստ
Ուտեստը ստացվում է հյութալի և անուշահամ: Այն համեղ տարբերակ է ճաշի և ընթրիքի համար:

Բաղադրիչներ

  • 300 գր հավի փափկամիս
  • 350 գր բրինձ
  • 3–4 հատ ձու (ըստ ցանկության)
  • 1 հատ գազար
  • 50–80 գր կանաչ ոլոռ
  • կանաչ սոխ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Հավի փափկամիսը կտրատել, տապակել 5–7 րոպե, համեմել աղով և պղպեղով, տապակել ևս մի քանի րոպե և հանել կրակի վրայից:
2 Ձուն հարել, տապակել, ավելացնել մսին:
3 Կիսաեփ բրինձը լցնել թավայի մեջ, ավելացնել սոյայի սոուս և տապակել մի քանի րոպե: Գազարը և կանաչ սոխը մանր կտրատել:
4 Ոլոռը և գազարը ավելացնել բրնձին: Խառնել, փակել կափարիչով և եփել 5–7 րոպե միջին կրակի վրա:
5 Ավելացնել միսը և ձուն, եփել ևս 3–4 րոպե փակ կափարիչով:
6 Մատուցելիս ավելացնել կտրատված կանաչ սոխը:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում