Բաղադրությունը
250-300 գ երկարավուն տեսակի ցանկացած մակարոն,
300-350 գ հավի կրծքամիս,
250 գ շամպինիոն,
1 հատ սոխ,
3 ատամիկ սխտոր,
300 մլ սերուցք (10%),
4 ճաշի գդալ ձեթ,
25 գ կարագ,
100 գ պարմեզան,
մաղադանոս՝ ըստ ճաշակի,
աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի,
0.5 ճաշի գդալ աղ մակարոնը եփելու համար:
Պատրաստման եղանակը
Եռման ջրի մեջ ավելացնել 0.5 ճաշի գդալ աղ, ավելացնել մակարոնը և խաշել, մինչև գրեթե պատրաստ լինելը:
Սոխը, սունկը, հավի կրծքամիսը կտրատել, իսկ սխտորը կտրատել կամ ճզմել՝ ըստ ցանկության:
Մակարոնը պատրաստ լինելուց հետո ջուրը քամել և թողնել: Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ավելացնել հավի կտորները, հենց սպիտակի ավելացնել աղը և պղպեղը և տապակել, մինչև պատրաստ լինելը:
Պատրաստի հավն առանձնացնել մեկ այլ ամանի մեջ, իսկ թավայի մեջ կարագ դնել և սոխարած պատրաստել, և երբ սոխը ոսկեգույն երանգ սկսի ստանալ, ավելացնել սունկը, միասին տապակել: Տապակվելուց հետո ավելացնել սերուցքը: Երբ սերուցքը տաքանա, ավելացնել սխտոր, աղ , սև պղպեղ և լավ խառնել: Այնուհետև ավելացնել հավի կտրոները, նախապես կտրատված մաղադանոսը, մակարոնը և լավ խառնել: Թողնել 7-8 րոպե այդպես եփվի:
Քերիչով անցկացնել պանիրը և շաղ տալ պատրաստի ուտեստի վրա:
Բարի ախորժակ