Տորթ «Ռաֆաելլո»
Նուրբ և անուշահամ տորթ իդեալական բիսկվիթով և սերուցքային կրեմով:
Բաղադրիչներ
Խմոր
- 5 հատ ձու
- 160 գր շաքարավազ
- 1-2 թեյի գդալ վանիլային շաքար
- 1 պտղունց աղ
- 70 գր նուշ
- 150 գր ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
Կրեմ
- 150 գր սպիտակ շոկոլադ
- 500 մլ սերուցք (33-35%)
- 250 գր սերուցքային պանիր
- 70 գր կոկոսի փաթիլներ
Օշարակ
- 50 գր շաքարավազ
- 100 մլ ջուր
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Ձևավորման համար
- 10–12 հատ կոնֆետ
- 70 գր կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Խմոր
1 Նշի վրա եռման ջուր լցնել, մի քանի րոպե թողնել, այնուհետև քամել և դանակի օգնությամբ կեղևազրկել:
2 Դնել ջեռոցում 15–20 րոպե 180°C ջերմաստիճանում, այնուհետև հանել և մանրեցնել (կարելի է անցկացնել մանր անցքերով քերիչով):
3 Ձուն, շաքարավազը, վանիլային շաքարը և աղը հարել մոտ 6–7 րոպե, մինչև փրփրի:
4 Մեկ այլ տարայի մեջ խառնել ալյուրը, նուշը և փխրեցուցիչը: Աստիճանաբար ավելացնել ձվով զանգվածին և խոհարարական գդալի օգնությամբ խառնել (միայն մեկ ուղղությամբ):
5 Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180°C ջերմաստիճանը: Ձևամանի մեջ յուղաթերթ դնել, լցնել խմորը և եփել 30 րոպե:
6 Բիսկվիթը բաժանել երեք շերտի:
Կրեմ
1 Առանձին տարաների մեջ հարել սերուցքը և սերուցքային պանիրը: Սերուցքային պանրին ավելացնել շոկոլադը, խառնել, այնուհետև ավելացնել սերուցքը և լավ հարել:
2 Ձևավորման համար ստացված կրեմի 1/3 մասը առանձնացնել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում: Մնացած մասին ավելացնել կոկոսի փաթիլները և լավ խառնել:
Օշարակ
1 Բոլոր բաղադրիչները խառնել, տաքացնել կրակի վրա մինչև շաքարավազի լուծվելը, հանել կրակի վրայից և թողնել, որ սառչի:
Պատրաստման վերջին փուլ
1 Բիսկվիթի շերտերը օշարակով թրջել, վրան կրեմ քսել և իրար վրա շարել:
2 Տորթը պատել նախապես առանձնացրած կրեմով, վրան կոկոսի փաթիլներ լցնել, և շարել կոնֆետները:
Բարի ախորժակ