Անուշահամ և հյութալի ուտեստ ճաշի կամ ընթրիքի համար

Աղացած մսով ուտեստ
Այս հյութալի և անուշահամ ուտեստը պատրաստելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում: Արդյունքը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Բաղադրիչներ

  • 600 գր աղացած միս (ըստ ցանկության)
  • 1 հատ ձու
  • 2 հատ սոխ
  • 250 գր շամպինիոն
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 80 գր պանիր
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

1 1 հատ սոխը մանր կտրատել, ավելացնել աղացած միս, ձու, համեմել աղով և պղպեղով, լավ խառնել:
2 Սունկը և 1 հատ սոխը կտրատել: Սոխը տապակել մի քանի րոպե, այնուհետև ավելացնել սունկը:
3 Երբ սունկը տապակվի, ավելացնել աղ, թթվասեր, խառնել և տապակել ևս 2–3 րոպե:
4 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել: Աղացած մսից գնդիկներ ձևավորել, շարել ձևամանի մեջ: Մեջտեղում ոչ մեծ փոս անել, և լցնել սունկը:
5 Եփել ջեռոցում մոտ 30 րոպե 180°C ջերմաստիճանում: Հանել, վրան լցնել քերիչով անցկացրած պանիրը և դնել ջեռոցում ևս 5–7 րոպե:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում