Կաթնաշոռով փքաբլիթներ

Այս փքաբլիթները ուղղակի հալչում են բերանում:
Բաղադրիչներ
- 300 գր կաթնաշոռ
- 3 հատ ձու
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 ճաշի գդալ թթվասեր
- 1 պտղունց աղ
- 1 ճաշի գդալ սպիտակաձավար (манная крупа)
- 130 գր ալյուր
- վանիլին
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռին ավելացնել ձու, աղ, շաքարավազ, թթվասեր, և ամբողջը խառնել: (ձուն նախապես հարել)

- Ալյուրին խառնել սպիտակաձավարը, վանիլինը, փխրեցուցիչը: Ավելացնել կաթնաշոռային զանգվածը և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված:

- Ձեռքերը թրջել, խմորից փոքր գնդիկներ ձևավորել, և յուրաքանչյուրը պատել ալյուրով:

- Տապակել մեծ քանակությամբ բուսական յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը:

- Հանել և շարել անձեռոցիկի վրա: Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ
