Սպագետտի
Այս բաղադրատոմսը պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվում: Այն ստացվում է հյութեղ, ախորժելի և անչափ համեղ:
Բաղադրիչներ
- 900 գր հավի փափկամիս
- 400 գր սպագետտի
- 2 հատ սոխ
- աղ
- աղացած սև պղպեղ
- 1 ճաշի գդալ ալյուր
- 350 մլ սերուցք (10%)
- 300 գր սունկ
Պատրաստման եղանակը
1 Սպագետտին եփել: Սոխը, սունկը և հավի փափկամիսը կտրատել:
2 Սոխը տապակել մոտ 2–3 րոպե, ավելացնել սունկը և տապակել, մինչև սնկի հյութը գոլորշանա:
3 Մեկ այլ թավայի մեջ 5–7 րոպե տապակել հավի փափկամիսը: Ավելացնել սունկը, ալյուրը, համեմել աղով և պղպեղով, խառնել:
4 Ավելացնել սերուցքը, փակել կափարիչով և շոգեխաշել մոտ 20 րոպե ցածր կրակի վրա:
5 Ստացված զանվածը խառնել սպագետտիի հետ և մատուցել:
Բարի ախորժակ