Տնական շաուրմա
Կարող եք ավելացնել կարտոֆիլի ֆրի, կորեական գազար կամ Ձեր նախընտրած այլ բաղադրիչներ:
Բաղադրիչներ
- կաղամբ
- վարունգ (թարմ կամ մարինացված)
- լոլիկ
- սոխ
- հավի փափկամիս
- լավաշ
- աղ
- կարմիր պղպեղ
- աղացած սև պղպեղ
- համեմունք նախատեսված հավի մսի համար
- բուսական յուղ
Սոուս
- 3 ճաշի գդալ թթվասեր
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 1–2 ատամիկ սոխ
- աղ
- խմելի–սունելի
- կարմիր պղպեղ
- կարրի (ըստ ցանկության)
- սամիթ
Պատրաստման եղանակը
1 Սոուսի համար թթվասերը և մայոնեզը խառնել, վրան սխտոր ճզմել, ավելացնել մանր կտրատված սամիթ, 1 պտղունց աղ, պղպեղ, կարրի և լավ խառնել:
2 Հավի փափկամիսը մի փոքր «ծեծել», համեմել և տապակել:
3 Հավի փափկամիսը և կաղամբը երկարավուն կտրատել, կաղամբը համեմել աղով: Կտրատել նաև լոլիկը և վարունգը:
4 Լավաշի մի մասի վրա սոուս քսել, վրան հերթականությամբ լցնել կաղամբը, միսը, լոլիկը և վարունգը:
5 Վրան սոուս լցնել և փաթաթել: (կարելի է լավաշի ծայրը կտրել, որպեսզի հաստ չստացվի)
6 Տապակել չոր թավայի մեջ, ամեն կողմից մի քանի րոպե:
Բարի ախորժակ