Ընկույզով և չամիչով թխվածքաբլիթներ
Թխվածքաբլիթները արագ են պատրաստվում, անուշաբույր են և համեղ:
Բաղադրիչներ
- 1 բաժակ ալյուր
- 1 բաժակ շաքարավազ (քանակը ըստ ցանկության)
- 1 բաժակ ընկույզ
- 1 բաժակ չամիչ
- 2 հատ ձու
- 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
- կարագ
Պատրաստման եղանակը
1 Ձուն հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և հարել, մինչև փրփրի:
2 Ալյուրի մեջ փխրեցուցիչ լցնել, խառնել, ավելացնել ձվով զանգվածին և խառնել:
3 Ավելացնել ընկույզը և չամիչը, խառնել մինչև համասեռ դառնալը:
4 Ձևամանի մեջ կարագ քսել, լցնել խմորը և տարածել:
5 Եփել ջեռոցում 20–25 րոպե 180°C ջերմաստիճանում:
6 Հանել և տաք վիճակում բաժանել կտորների:
Բարի ախորժակ