Վաֆլե ձողիկներ

Այս վաֆլիները անչափ փխրուն են և համեղ են: Կարող եք պատրաստել թավայի մեջ, իսկ միջուկը փոխարինել Ձեր նախընտրած միջուկով:
Բաղադրիչներ
- 200 գր ալյուր
- 100 գր կարագ
- 100 մլ կաթ
- 3 հատ ձու
- 150 գր շաքարավազ
- վանիլին
- 1 պտղունց աղ
- եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցնել, թողնել, որ սառչի:
- Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը հարել, մինչև փրփրի:

- Ավելացնել կաթ, կարագ և հարել, մինչև դառնա համասեռ զանգված:

- Ալյուրը մաղել, ավելացնել խառնուրդին և լավ հարել:

- Չոր թավան դնել ցածր կրակի վրա, մեջտեղում լցնել 1–1.5 ճաշի գդալ խմոր և տարածել:

- 2–3 րոպե անց պտտել, թողնել ևս 1–2 րոպե, հանել թավայից և տաք վիճակում խողովակի նման փաթաթել:

- Խոհարարական պարկի օգնությամբ վաֆլիների մեջ եփած խտացրած կաթ լցնել:

Բարի ախորժակ
