Կաթնաշոռով թխվածքաբլիթ
Այս թխվածքաբլիթները պատրաստվում են արագ, փխրուն են և ունեն հիանալի համ:
Բաղադրիչներ
- 300 գր կաթնաշոռ
- 100 գր կարագ
- 250 գր ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 3 ճաշի գդալ շաքարավազ (կարելի է վերցնել ավելի շատ)
- վանիլին
Պատրաստման եղանակը
1 Կարագը նախապես փափկեցնել: Կաթնաշոռը և կարագը խառնել:
2 Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, և հունցել խմորը: Փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 30 րոպե:
3 Հանել խմորը, կիսել, և յուրաքանչյուր մասը գրտնակել մոտ 0.5սմ հաստությամբ:
4 Վանիլինը խառնել շաքարավազին և շաղ տալ խմորի վրա:
5 Բաժանել խմորը եռանկյունների, և յուրաքանչյուրը փաթաթել փոքր կողմից դեպի սուր ծայրը:
6 Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 180°C ջերմաստիճանը:
7 Թխվածքաբլիթները շարել յուղաթերթով ծածկված ձևամանի մեջ և դնել ջեռոցում մոտ 25–30 րոպե:
8 Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ