Շոկոլադային տորթ
Հիանալի, անուշաբուր այս շոկոլադային տորթը ոչ ոքի անտարբեր չի թողնի:
Բաղադրիչներ
Խմոր
- 3 հատ ձու
- 200 գր շաքարավազ
- 50 մլ բուսական յուղ
- 50 մլ կաթ (3.2% յուղայնությամբ)
- 3 ճաշի գդալ կակաո
- 10 գր փխրեցուցիչ
- 70 գր ալյուր
Օշարակ
- 1 ճաշի գդալ կակաո
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 160–200 մլ կաթ
Շոկոլադային շերտ (ջնարակ)
- 4 ճաշի գդալ կակաո
- 5 ճաշի գդալ շաքարավազ
- 300 մլ կաթ
- 50 գր կարագ
Կրեմ
- 400 գր սերուցք (33%)
- 3 ճաշի գդալ շաքարի փոշի
- 1 ճաշի գդալ կակաո
Պատրաստման եղանակը
Օշարակ
1 Կակաոն, կաթը և շաքարավազը լցնել թավայի մեջ, խառնել և դնել կրակին: Եռալուն պես հանել կրակի վրայից:
Շոկոլադային շերտ (ջնարակ)
1 Կակաոն, շաքարավազը և կաթը խառնել, դնել կրակին, հարել մինչև եռալը: Եփել ևս 30 վայրկյան և հանել կրակի վրայից:
2 Ավելացնել կարագը, խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված, այնուհետև անցկացնել մաղով:
Կրեմ
1 Սերուցքը և շաքարի փոշին հարել մինչև փրփրելը: Բաժանել երկու մասի, մի մասի մեջ կակաո լցնել և լավ խառնել:
Խմոր
1 Շաքարավազը և ձուն հարել 4–5 րոպե:
2 Ավելացնել բուսական յուղ, կաթ և հարել: Կակաոն մաղել, ավելացնել փխրեցուցիչ, ալյուր և հարել, մինչև որ դառնա համասեռ զանգված:
3 Ստացված զանգվածը լցնել յուղաթերթով ծածկված ձևամանի մեջ և դնել ջեռոցում 180°C ջերմաստիճանում մոտ 25–30 րոպե:
4 Հանել յուղաթերթը, և վրան լցնել օշարակը:
5 Սպասել, որ սառչի, վրան քսել երկու տեսակի կրեմները:
6 Լցնել շոկոլադային զանգվածը, և տորթը մի քանի ժամ դնել սառնարանում:
Բարի ախորժակ