Շոգեխաշված հավի կրծքամիս
35 րոպե
Շոգեխաշված հավի կրծքամիսը հիանալի ուտեստ է թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին մատուցելու համար: Այն հյութալի է, անուշաբույր և շատ համեղ:
Բաղադրիչներ
- 800 գր հավի կրծքամիս
- 250 գր սոխ
- 300 գր թթվասեր
- 5 ատամիկ սխտոր
- 30 գր կարագ
- 1 ճաշի գդալ ալյուր
- 300 մլ ջուր կամ հավի արգանակ
- 1 թեյի գդալ համեմի սերմեր
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
1 Թավայի մեջ կարագ դնել, սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել ցածր կրակի վրա մոտ 5 րոպե:
2 Ավելացնել մանր կտրատված սխտորը, ալյուրը, համեմի սերմերը, աղն ու պղպեղը: Խառնել և տապակել 1–2 րոպե:
3 Ավելացնել թթվասեր, հավի արգանակ (կամ ջուր) և եփել 3–4 րոպե ցածր կրակի վրա:
4 Շարել հավի կրծքամիսը, սպասել մինչև եռալը, այնուհետև փակել կափարիչով և շոգեխաշել 5–7 րոպե:
5 Պտտել և շոգեխաշել մինչև կրծքամսի եփվելը: Մատուցելիս վրան լցնել կտրատված մաղադանոս:
Բարի ախորժակ