Լցոնած կարտոֆիլ
Այս ուտեստը դուր կգա բոլորին, հատկապես երեխաներին: Այն կարտոֆիլ պատրաստելու ամենահամեղ տարբերակերից մեկն է:
Բաղադրիչներ
- 3–4 հատ կարտոֆիլ (մեծ)
- 1 հատ լոլիկ
- 40 գր կարագ
- 50 գր պանիր
- բուսական յուղ
- 50 մլ կաթ
- ձիթապտուղ
- մաղադանոս
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ (քաղցր)
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը լավ լվանալ, չորացնել, վրան բուսական յուղ քսել և դնել ջեռոցում մոտ մեկ ժամ 200° C ջերմաստիճանում (կարտոֆիլի տակ փայլաթիթեղ դնել):
2 Կարտոֆիլի վերին մասը կտրել, և գդալի օգնությամբ հանել միջուկը:
3 Կտրված մասը դնել փորված կարտոֆիլի մեջ:
4 Մանր կտրատել ձիթապտուղները և մաղադանոսը, պանիրը քերիչով անցկացնել:
5 Միջուկը տրորել, ավելացնել կարագ, պանիր, համեմել աղով և պղպեղով: Ավելացնել մաղադանոսը, ձիթապտուղները, լոլիկը, կաթը և լավ խառնել:
6 Փորված կարտոֆիլները լցոնել խառնուրդով, վրան բուսական յուղ քսել և դնել ջեռոցում մոտ 20 րոպե 200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ