Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Պանրային միջուկով տապակված լավաշ. արագ, ախորժելի, համեղ

Պանրային միջուկով տապակված լավաշ
Այս ուտեստը հիանալի համ ունի թե՜ սառը, թե՜ տաք վիճակում: Միջուկին կարող եք ավելացնել Ձեր սիրելի բաղադրիչները կամ պատրաստել միայն պանրով:

Բաղադրիչներ

  • 2 հատ բարակ լավաշ
  • 250 գր պանիր մոցարելլա
  • 50 գր պանիր
  • 150 գր մարինացված վարունգ
  • 3–4 ճաշի գդալ մայոնեզ
  • կանաչի (ըստ ցանկության)
  • երշիկ (ըստ ցանկության)
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  • Մարինացված վարունգը և պանիրներն անցկացնել քերիչով, երշիկը և կանաչին կտրատել: Ամբողջը խառնել, ավելացնել մայոնեզ և լավ խառնել:
  • Լավաշը ուղղանկյունաձև կտրատել, 1/4 մասով լցնել միջուկը:
  • Ծալել անկյունագծով:
  • Նորից ծալել, և վրան մի փոքր մայոնեզ քսել: Ծալել վերջին անկյունը:
  • Տապակել երկու կողմից միջին կրակի վրա, մինչև լավաշի ոսկեգույն դառնալը:
Բարի ախորժակ