Սմբուկով նախուտեստ
Սմբուկով նախուտեստը կլրացնի Ձեր տոնական սեղանը: Այն ունի հիանալի համ և գեղեցիկ տեսք:
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- 4 հատ ձու
- 180 գր պանիր
- 150 գր խոզապուխտ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 2 ատամիկ սխտոր
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Բարակ կտրատել սմբուկները։ Համեմել աղով և թողնել մոտ 10 րոպե։
2 Անձեռոցիկի օգնությամբ մի փոքր սեղմել: (այդպես սմբուկները ավելի պլաստիկ են դառնում)
3 Դնել ձևամանի մեջ, վրան բուսական յուղ քսել։ Եփել ջեռոցում 200°C ջերմաստիճանում մոտ 15 րոպե։
4 Միջուկի համար ձուն եփել: Դեղնուցն ու ապիտակուցն առանձին–առանձին անցկացնել քերիչով: Պանիրը ևս քերիչով անցկացնել, իսկ մաղադանոսը մանր կտրատել:
5 Թթվասերը խառնել մայոնեզի հետ, վրան սխտոր ճզմել, ավելացնել սև պղպեղ և լավ խառնել։
6 Մայոնեզով զանգվածը առանձին լցնել պանրի, դեղնուցի և սպիտակուցի վրա (սպիտակուցի վրա բավական է լցնել 1 թեյի գդալ) և խառնել։
7 Սննդային տոպրակի վրա շարել սմբուկը՝ սմբուկի ծայրերը միմյանց վրա դնելով:
8 Վրան հավասարաչափ քսել պանիրը, շարել խոզապուխտը։ Հերթականությամբ քսել դեղնուցն ու սպիտակուցը, լցնել մաղադանոսը։
9 Ամուր փաթաթել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 2 ժամ։ Մատուցելիս բաժանել կտորների։
Կարող եք խոզապուխտի փոխարեն լոլիկ դնել: Այդպես էլ է շատ համեղ: