Աղցաններ Բաղադրատոմսեր

Համեղ և գեղեցիկ ամառային աղցան

Բանջարեղենային աղցան կորեական տարբերակով
Գունեղ, թեթև բանջարեղենային այս աղցանն ամառային ամենագրավիչ ուտեստներից մեկն է:

Բաղադրիչներ

  • 550 գր կաղամբ
  • 1 հատ վարունգ
  • 0.5 հատ բուլղարական պղպեղ
  • 1 հատ շաղգամ
  • 1 հատ կարմիր սոխ
  • 1 հատ գազար
  • 4 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ կարմիր պղպեղ
  • 1 թեյի գդալ համեմի աղացած սերմ
  • աղ
  • կարմիր պղպեղ
  • աղացած սև պղպեղ
  • 1/3 թեյի գդալ շաքարավազ
  • 80 մլ բուսական յուղ
  • 30 գր կանաչ սոխ
  • 1 ճաշի գդալ քացախ (9%)

Պատրաստման եղանակը

  • Կաղամբը, վարունգը, շաղգամը և բուլղարական պղպեղը բարակ, երկարավուն կտրատել: Սոխը կտրատել կիսալուսնաձև, գազարը անցկացնել քերիչով (կորեական)։
  • Ավելացնել մանրեցված սխտորը, համեմի սերմերը, կարմիր և սև պղպեղները։
  • Տաքացնել բուսական յուղը և լցնել աղցանի վրա։
  • Ավելացնել աղ, շաքարավազ, քացախ և լավ խառնել։
Աղցանի յուրահատուկ համը ապահովում են տաքացրած բուսական յուղն ու համեմի սերմերը: Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել նաև մի փոքր քունջութ: