Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ
40 րոպե
Այս ուտեստը կարող եք պատրաստել թե՜ ճաշի, թե՜ ընթրիքի համար:Այն ոչ ոքի անտարբեր չի թողնի:
Բաղադրիչներ
- 600 գր կարտոֆիլ
- 550 գր աղացած միս
- 3 հատ լոլիկ
- 120 գր պանիր
- 1 հատ սոխ
- 2–3 ատամիկ սխտոր
- չորացրած ծիթրոն
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Սոխը և սխտորը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին, համեմել աղով և պղպեղով։ Ավելացնել չորացրած ծիթրոն, լավ խառնել և բաժանել փոքր մասերի։
2 Կարտոֆիլը շրջանաձև կտրատել մոտ 1սմ հաստությամբ: (կարելի է կտրատել նաև ձևավոր դանակով)
3 Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա դնել մեկ բաժին միս, սեղմել և շրջանաձև շարել ջերմակայուն տարայի մեջ։
4 Լոլիկը մանրեցնել կամ անցկացնել քերիչով և լցնել ուտեստի վրա։
5 Դնել ջեռոցը 180°C ջերմաստիճանում մոտ 40 րոպե, մինչև որ եփվի։
6 Պանիրը անցկացնել քերիչով։
7 Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ուտեստը հանել ջեռոցից, վրան քերված պանիր շաղ տալ, և նորից դնել ջեռոցի մեջ։
Բարի ախորժակ: