Կաղամբով ձվածեղ. արագ, համեղ, ախորժելի

Կաղամբով ձվածեղ
30 րոպե
Կաղամբով կարելի է պատրաստել ոչ միայն տարատեսակ աղցաններ, այլև համեղ և հագեցնող տաք ուտեստ, որը դուր կգա և՛ մեծերին, և՛ փոքրերին։

Բաղադրիչներ

  • 300 գր կաղամբ
  • 2 հատ ձու
  • 2–3 ճաշի գդալ ալյուր
  • 1 ճաշի գդալ քունջութ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ
  • թթվասեր

Պատրաստման եղանակը

1 Կաղամբը երկարավուն կտրատել, ավելացնել ձու, աղ, պղպեղ և լավ խառնել։
2 Ավելացնել ալյուրը և նորից խառնել։
3 Թավայի մեջ բուսական յուղ լցնել, ավելացնել կաղամբով զանգվածը և գդալի օգնությամբ տարածել։ Վրան քունջութ շաղ տալ, և փակել թավան։
4 Տապակել մոտ 10 րոպե ցածր կրակի վրա, այնուհետև պտտել և նորից տապակել մինչև եփվելը։
5 Հանել, բաժանել կտորների և մատուցել թթվասերի հետ։
Ճաշատեսակը հյութալի է, անուշահամ և ունի համեղ և խրթխրթան կեղև:
Կիսվել Facebook-ում