Без рубрики Բաղադրատոմսեր Թխվածքներ

Նրբահամ տորթ ելակով և սերուցքով

Ելակով տորթ

Բաղադրիչներ

Խմոր

  • 4 հատ ձու
  • 200 գր ալյուր
  • 150 գր շաքարավազ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • վանիլին

Կրեմ

  • 500 մլ սերուցք
  • 3 ճաշի գդալ շաքարի փոշի
  • 250 գր ելակ
  • 150 մլ ելակի յոգուրտ

Օշարակ

  • 100 գր շաքարավազ
  • 100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  • Ձուն և մեկ պտղունց աղը հարել, մինչև որ փրփրի, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, վանիլինը և հարել 3–4 րոպե:
  • Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ: Աստիճանաբար ավելացնել խառնուրդին և սիլիկոնե գդալով խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված:
  • Ձևամանը ծածկել յուղաթերթով, և լցնել խմորը: Եփել ջեռոցում 35–40 րոպե 170C ջերմաստիճանում:
  • Օշարակի համար գոլորշու վրա 100մլ ջրում լուծել շաքարավազը: (կարելի է օգտագործել այլ օշարակ)
  • Կրեմի համար հարել սերուցքը, ավելացնել շաքարի փոշին և հարել, մինչև որ դառնա փրփրուն զանգված: Ավելացնել ելակի յոգուրտը և լավ խառնել:
  • Ստացված կրեմից մի փոքր առանձնացնել: Ելակը կտրատել և խառնել մնացած կրեմին:
  • Բիսկվիթը կիսել, և միջից մի փոքր փափուկ մաս հանել (ձևավորման համար):
  • Յուրաքանչյուր շերտը թրջել օշարակով, և շերտերի արանքում քսել ելակով կրեմը:
  • Տորթի վրա քսել առանձված կրեմը, լցնել խմորի փշրանքները և դնել սառնարանում մի քանի ժամ:
  • Կարելի է զարդարել մի քանի ելակներով: