Խաղողի տերևներով դոլմա. ավանդականի և անկրկնելի համի համատեղումը մեկ ուտեստում

Խաղողի տերևներով դոլմա

Բաղադրիչներ

  • 700 գր տավարի աղացած միս
  • 300 գր խոզի աղացած միս (բարձր յուղայնությամբ)
  • 350 գր սոխ
  • 50 գր կարագ
  • խաղողի տերևներ
  • 100 գր բրինձ
  • 2 թեյի գդալ աղ
  • 4 ատամիկ սխտոր
  • 0.5 թեյի գդալ աղացած սև պղպեղ
  • 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ (կծու)
  • 1 թեյի գդալ չորացրած անանուխ
  • 0.5 թեյի գդալ խմելի–սունելի
  • համեմ
  • մաղադանոս
  • սամիթ

Լրացուցիչ

  • 300 մլ մածուն
  • 4 ատամիկ սխտոր
  • մաղադանոս
  • համեմ

Պատրաստման եղանակը

1 Եռման ջրի մեջ լցնել բրինձը, եփել 5 րոպե: Սոխը կտրատել, տապակել ցածր կրակի վրա:
2 Խառնել աղացած միսը, բրինձը, սոխը, սխտորը:  Ավելացնել մաղադանոս, սամիթ, խմելի–սունելի, չոր անանուխ, կարմիր պղպեղ, սև պղպեղ և մեկ թեյի գդալ աղ: Վրան լցնել 300մլ ջուր և լավ խառնել:
3 Խաղողի տերևի մեջ մի փոքր միս դնել և փաթաթել:
4 Խորը թավայի մեջ ափսե դնել, և վրան շարել դոլմաները: Ավելացնել կարագը, փակել խաղողի տերևներով, և վրան դնել ևս 1 ափսե:
5 Ավելացնել մեկ լիտր ջուր (որ հասնի վերևի շերտին) և մեկ թեյի գդալ աղ:
6 Փակել կափարիչով և եռացնել մեկ ժամ ցածր կրակի վրա:
7 Սոուսի համար մածունի մեջ ավելացնել  սխտոր, համեմ և մաղադանոս: Խառնել և մատուցել դոլմայի հետ միասին:
Կիսվել Facebook-ում