Կաղամբով կարկանդակ
Բաղադրիչներ
Խմոր
- 450 գր ալյուր
- 7 գր չոր խմորիչ
- աղ
Միջուկ
- 1 կգ կաղամբ
- 1 հատ սոխ
- բուսական յուղ
- 0.5 թեյի գդալ չորացրած անանուխ
- կանաչի (ըստ ճաշակի)
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
Լրացուցիչ
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
Պատրաստման եղանակը
1 Ալյուրը մաղել, ավելացնել խմորիչ, աղ և 1 բաժակ ջուր: Հունցել խմորը, փակել սննդային տոպրակով և դնել որևէ տաք վայրում մոտ 40 րոպե:
2 Միջուկի համար երկարավուն կտրատել կաղամբը: Սոխը մանր կտրատել և տապակել մի քանի րոպե:
3 Ավելացնել աղ, սև ու կարմիր պղպեղներ, չորացրած անանուխ և կտրատված կաղամբը:
4 Տապակել փակ կափարիչով, պարբերաբար խառնելով, մինչև կաղամբի լրիվ եփվելը: Կարելի է ավելացնել նաև տոմատի մածուկ:
5 Խմորից մի մաս առանձնացնել, գնդել, այնուհետև բարակ գրդնակել: Մեջտեղում լցնել միջուկը և խմորի ծայրերը իրար միացնելով ամուր փակել կարկանդակը:
6 Տապակել մեծ քանակությամբ բուսական յուղի մեջ: