Ռուլետ
1 ժամ
Բաղադրիչներ
Խմոր
- 4 հատ ձու
- 80 գր շաքարավազ
- 10 գր վանիլինային շաքար
- 100 գր ալյուր
- 40 մլ կաթ
- 35 մլ բուսական յուղ
- 1 պտղունց աղ
Միջուկ
- 100 գր եփած խտացրած կաթ
- 150 գր թթվասեր
Լրացուցիչ
- Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1 Ձուն, շաքարավազը, վանիլինը և աղը հարել մոտ 10 րոպե ՝ աստիճանաբար ավելացնելով հարիչի արագությունը:
2 Ավելացնել բուսական յուղ, և սիլիկոնե կամ փայտե գդալով խառնել ներքևից վերև (գդալը պտտել միայն 1 ուղղությամբ): Ավելացնել կաթը և նորից խառնել: (Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի)
3 Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել խառնուրդին՝ ամեն անգամ այն խառնելով:
4 Ստացված խմորը լցնել յուղաթերթով ծածկված ձևամանի մեջ, սիլիկոնե գդալով տարածել:
5 Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180C ջերմաստիճանը, և խմորը դնել ջեռոցում մոտ 10-15 րոպե:
6 Միջուկի համար թթվասերը և եփած խտացրած կաթը հարել մի քանի րոպե:
7 Բիսկվիթը հանել ջեռոցից, մեկ այլ յուղաթերթի օգնությամբ պտտել, հանել վրայի յուղաթերթը:
8 Ծայրերը կտրել, և վրան սիլիկոնե գդալի օգնությամբ հավասարաչափ քսել միջուկը:
9 Զգուշությամբ պտտել բիսկվիթը, ամուր փաթաթել յուղաթերթով և դնել սառնարանում 30 րոպե:
10 Հանել, վրան լցնել շաքարի փոշի և բաժանել կտորների: