Բանանով նրբաբլիթներ
20 րոպե
Բաղադրիչներ
- 1 հատ բանան
- 1 հատ ձու
- 150 գր ալյուր
- 220 մլ կաթ
- 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
- 40 գր կարագ (կամ մարգարին)
- 3 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
1 Հարել ձուն, բանանը և շաքարավազը:
2 Ավելացնել կաթը և խառնել:
3 Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ, մաղել և աստիճանաբար ավելացնել խառնուրդին:
4 Ավելացնել հալեցրած կարագը և խառնել:
5 Տաքացրած չոր թավայի մեջ գդալով լցնել մի փոքր խմոր և տապակել մոտ երեք րոպե, հետո պտտել և տապակել ևս 2 րոպե: