Շատ արագ պատրաստվող լավաշով չեբուրեկի

Լավաշով չեբուրեկիներ
30 րոպե

Բաղադրիչներ

  • 10 հատ բարակ լավաշ
  • 800 գր աղացած միս (ըստ ցանկության)
  • 1 հատ ձու
  • 1 հատ սոխ
  • 1 թեյի գդալ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • համեմունքներ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

1 Աղացած մսին  ավելացնել ձու, մանր կտրատված սոխ, աղ ու սև պղպեղ, և լավ խառնել:
2 Լավաշը կիսել կամ շրջանաձև կտրել:
3 Յուրաքանչյուր լավաշի կես մասի վրա գդալով քսել միսը (0.5 սմ հաստությամբ) և ծալել:
4 Տապակել ամեն կողմից 2–3րոպե:
Կիսվել Facebook-ում