Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Կարտոֆիլով ուտեստ: Նվազագույն բաղադրիչներ և համեղ արդյունք

Կարտոֆիլով ջեռեփուկ
1 час 15 минуты

Բաղադրիչներ

  • 1 կգ կարտոֆիլ
  • 3 հատ գազար
  • 2 հատ սոխ
  • 100-150 գ պանիր
  • 2-3 ճաշի գդալ ձեթ
  • թթվասեր կամ մայոնեզ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Գազարը քերիչով անցկացնել:
  • Սոխը կիսաշրջաններով կտրել:
  • Գազարը և սոխը ձեթով մոտ 10 րոպե տապակել:
  • Կարտոֆիլը մաքրել և  շրջաններով կտրել:
  • Ջեռոցի ձևամանի հատակին ձեթ քսել, և մեկ շերտով կարտոֆիլները դասավորել:
  • Կարտոֆիլի վրա աղ և սև պղպեղ շաղ տալ, այնուհետև վրան լցնել տապակված գազարը և սոխը, իսկ դրանից հետո շաղ տալ մայոնեզը:
  • Ձևամանը ծածկել փայլաթղթով:
  • Եփել 30 րոպե 180 ջերմաստիճանում:
  • 30 րոպե անց ուտեստը ջեռոցից հանել, վրան քերված պանիր շաղ տալ ու ևս 10 րոպե դնել ջեռոցում: