Աղցաններ Բաղադրատոմսեր

Մսով աղցան պատրաստված կորեական եղանակով

Մսով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

  • 450-500 գ միս
  • 5-6 հատ վարունգ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 2 հատ փոքր լոլիկ
  • 1 հատ սոխ
  • 4-5 ատամիկ սխտոր
  • 4-5 ճաշի գդալ սոյայի սոուս
  • համեմ
  • ձեթ
  • աղ
  • կծու կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Վարունգը երկարավուն կտրատել, վրան աղ ցանել և 15 րոպե այդպես թողնել:
  • Բուլղարական պղպեղը և լոլիկը ևս երկարավուն կտրատել:
  • Միսը երկարավուն կտրատել և միջին ուժգնությամբ կրակին տապակել:
  • Միավորել վարունգը, լոլիկը, պղպեղը, ավելացնել 2-3 ատամիկ ճզմված սխտոր և խառնել:
  • 2-3 ատամիկ սխտորը ճզմել, սոխը կտրատել, ավելացնել մսին ու միասին մի փոքր տապակել: Այնուհետև ավելացնել սոյայի սոուսը և խառնել:
  • Միսը տապակել այնքան, մինչև այն պատրաստ կլինի: Վերջում կծու կարմիր պղպեղ ավելացնել և խառնել:
  • Միսը և կտրատած համեմն ավելացնել բանջարեղենների վրա և խառնել: